AM
8 Հուլիս 2021 - 13:35 AMT

ՀՀ-ում երթևեկության խախտում կատարած արցախցիների տուգանքների մարման դիմումներն ընդունվում են

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսված է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն։

Տվյալ անձնինք մինչև հուլիսի 13-ը, աշխատանքային օրերին, ժամը 09:00-13:00-ն և 14:30-16:30-ը կարող են ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն և տեղում լրացնել դիմումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Կարելի է նաև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմումը, կցելով՝ վարչական տույժ նշանակելու մասին բոլոր որոշումները, ԴԱՀԿ ապահովող ծառայության որոշումները (առկայության դեպքում), մուծված լինելու դեպքում՝ անդորրագիրը, անձը հաստատող փաստաթուղթ: