AM
10 July 2002 - 18:35 AMT

ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՋՈՂ Է ԸՆԹԱՆՈՒՄ

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթանում եւ հանրապետությունում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում վերջինիս աջակցությամբ: Այդ մասին ասվել է այսօր Երեւանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կայման Միժեյի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի հնարավոր օժանդակությունը Հայաստանին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Մեծապես կարեւորվել են երկուստեք տարվող աշխատանքներն` ուղղված ՀՀ-ում աղքատության նվազեցման ծրագրերին:Հանդիպման ժամանակ նաեւ արծարծվեց Հայաստանի մասնակցության հարցը Յոհանեսբուրգում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին: