Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ապօրինի, սակայն, նա կալանավորել է 2 ամսով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ Զաքարյանն ինքնակամ է եկել ոստիկանություն, բայց անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանը հայտարարել է, որ անպայման օգտվելու է ԱԺ մանդատը վերցնելու իր իրավունքից։






