AM
13 Հուլիս 2021 - 07:07 AMT

Ստեփանավանի ոստիկանապետը կանխել է 27-ամյա պայմանագրայինի ինքնասպանության փորձը

Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Ստեփանավանի ոստիկանապետը կանխել է 27-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

Հուլիսի 12-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանավանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Սուրեն Բագրատունյանը որոշ ժամանակ բանակցություններ է վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին և ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ քաղաքացին Լոռու 27-ամյա բնակիչ է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, և այդ քայլին ցանկացել է գնալ անձնական խնդիրներից ելնելով: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: