Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,597-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4549 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։
Ապաքինվել է ևս 79 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,810 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3128-ի։
Հուլիսի 12-ին կատարվել է 4150 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,242,361թեստ է արվել: