Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։
ՍԴ-ն արդեն հինգերորդ օրն է, ինչ քննում է այդ հարցը։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն բավարարել է միջնորդությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում բարձր դատարան ներկայացնել իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում կատարած մշտադիտարակումների արդյունքում արձանագրված՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցները կամ հաղորդումները։






