AM
13 Հուլիս 2021 - 08:24 AMT

Փրկարարները հայտնաբերել են Արագածում մոլորված քաղաքացիներին

Հուլիսի 13-ին` ժամը 08։50-ին, փրկարարները հայտնաբերել են Արագած բարձրացած մոլորված 11 հոգանոց խմբին։ Նրանց հայտնաբերել են Քարի լճից մոտ 6 կմ դեպի հարավային գագաթն ընկած հատվածում և ուղեկցում են անվտանգ տարածք, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրը` ժամը 05:38-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։