Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018-ի մայիսի 17-ին։