Հուլիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,756-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4552 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։
Ապաքինվել է ևս 86 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,896 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3198-ի։
Հուլիսի 13-ին կատարվել է 5001 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,247,362 թեստ է արվել: