Հուլիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,522-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4569 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։
Ապաքինվել է ևս 96 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,427 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3414-ի։
Հուլիսի 18-ին կատարվել է 3554 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,271,171 թեստ է արվել: