AM
19 Հուլիս 2021 - 07:18 AMT

«Հայոց հայրենիքը» ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։