AM
10 July 2002 - 16:54 AMT

ՄԱԿ-Ի ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՏՆՕՐԵՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ

Այսօր ճանաչողական այցով Երեւան է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների գծով ծրագրի տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը: Մասնավորապես, Կ. Միժեյը կծանոթանա Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իրականացման գործընթացին, կքննարկի տրամադրվող օգնության համապատասխանությունը ՀՀ կառավարության հարցումներին եւ պահանջներին` Ծրագրի ղեկավարության կողմից գործողությունների գլոբալ քաղաքականության վերանայման համատեքստում: Նախատեսված են Կ. Միժեյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, խորհրդակցություններ են նախանշված ԵԱՀԿ, ՀԲ եւ այլ դոնոր-կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ` Հայաստանին տրամադրվող միջազգային օգնության կոորդինացման նպատակով: