AM
19 Հուլիս 2021 - 12:20 AMT

Երթևեկության կանոնների խախտումները գրանցող բջջային հավելվածը գործարկվել է

Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է: Գրանցված խախտումը ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու համար հարկավոր է ներբեռնել Road Control Armenia բջջային հավելվածը։

Կարելի է լուսանկարել և հավելվածի օգնությամբ ՃՈ ուղարկել ցանկացած խախտում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել, ասվում է Կառավարության հրապարակած տեսանյութում։

Այդ մասին տեղեկացրել է ծրագիրը մշակած ընկերության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանը։

Խախտումները կարելի է ուղարկել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսանյութերի տեսքով։ Խախտումն ուղարկողի անձնական տվյալները կմնան գաղտնի։

Տեսախցիկներով կահավորված խաչմերուկներում համակարգը թույլ չի տա լուսանկար կամ տեսանյութ ուղարկել՝ ավելորդ կրկնումներից խուսափելու համար։