Վահագն Մելիքյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Մելիքյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2018-ին։
Մայիսի 27-ից ՀՀ-ն չունի ԱԳ նախարար։ Այդ օրը նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական տվեց, որի օրինակին հետևեցին նաև նրա տեղակալները, որոնցից 3-ի հրաժարականը ստորագրվեց։






