AM
22 Հուլիս 2021 - 11:28 AMT

Սյունիքի մարզպետի որդին հետախուզվում է

Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: