AM
18 March 2009 - 13:59 AMT

Երեւանում կայացել է «Նշանավոր դիլիջանցիներ» գրքի շնորհանդեսը

Երեւանում կայացել է փոխգնդապետ, բազմաթիվ հոդվածների եւ մենագրերի հեղինակ Հենրիկ Խառատյանի «Նշանավոր դիլիջանցիներ» գրքի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, հայ կենսագիրների ակումբի նախագահ Հարություն Սարգսյանը, հայ մտավորականության ներկայացուցիչներ:

«Նշանավոր դիլիջանցիները» Հենրիկ Խառատյանի չորրոդ աշխատանքն է: Գրքում հեղինակը պատմում է գիտության եւ մշակույթի ոլորտում հայտնի դարձած դիլիջանցիների մասին: Գիրքը հրատարակվել է 300 տպաքանակով եւ մոտ ժամանակներս կներկայացվի նաեւ հեղինակի հայրենի քաղաքում: