AM
2 Օգոստոս 2021 - 07:53 AMT

Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Այդ մասին վերջինս հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ նա հայտարարել է, որ հենց ինքն է լինելու թեկնածուն, տեղեկացնում է Aysor.am-ը:

Սաղաթելյանն ասել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 8-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի միասնական թեկնածու կունենան։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։