Bentley Motors ընկերությունը ներկայացնում է նոր սահմանափակ շարք, որը թողարկվել է Flying Spur Hybrid մոդելի շուկա դուրս գալու կապակցությամբ։ Flying Spur Hybrid Odyssean Edition մոդիֆիկացիան առաջին քայլն է նոր էկոլոգիական նյութերի լայն կիրառման ուղղությամբ՝ Beyond100 ռազմավարության շրջանակում։
Flying Spur Hybrid Odyssean Edition-ը ոչ միայն առաջատար հիբրիդային ուժային մաս է ստացել, որը զարգացնում է 544 ձիաուժ հզորություն․ ավտոմեքենայի սրահում կիրառվում են նոր նյութեր, որոնք լիարժեք համապատասխանում են կայուն զարգացման սկզբունքներին։ Ներքին հարդարման մեջ կարելի է առանձնացնել 100 տոկոսանոց բրիտանական բրդից պատրաստված թվիդե գործվածքով պատված պանելների առկայությունը։
Մեքենայի ստեղծման ընթացքում հեղինակները ոգեշնչվել են 1955թ․ Bentley S1 Flying Spur դասական մոդելով, քանի որ այդ պատմական ավտոմեքենայի կաշվե հարդարանքը 66 տարվա ընթացքում պահպանել է իր անթերի վիճակը։

Ներքին հարդարման մեջ օգտագործվել է Autumn ջերմ երանգների փափուկ կաշի, ընդ որում՝ հաճախորդներին առաջարկվում են կաշվե հարդարման տարբերակներ՝ սև Beluga, մոխրագույն Porpoise, բոսորագույն Cricketball, մուգ մոխրագույն Brunel կամ մուգ շագանակագույն Burnt Oak՝ բաց գույնի ժամանակակից Linen կաշվի հետ համադրությամբ։
Մոդելի արտաքին տեսքի մեջ ուշադրություն են գրավում 21 դյույմանոց, 10 կրկնակի ճաղերով անվասկավառակների դետալները, ինչպես նաև դեկորատիվ շտրիխները թափքի ստորին մասում։
Bentley-ի հիբրիդների արդյունավետությունը հաստատված է հետազոտություններով
Վերջերս Bentley մոդելների հիբրիդային տարբերակների շահագործման սկզբունքների մանրակրկիտ ուսումնասիրությանը նվիրված հետազոտություն է իրականացվել։ Այն ցույց է տվել, որ առաջին սերնդի Bentayga Hybrid-ի սեփականատերերի ավելի քան 90%-ն ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ երթևեկում է այդ մեքենայով և գրեթե միշտ օգտվում EV ռեժիմից, իսկ ուղևորության հեռավորությունը չի գերազանցում 50 կմ։

Արդյունավետ և հարմարավետ ճամփորդություն` Grand Touring ոճով
Flying Spur Hybrid Odyssean Edition-ը ապացուցում է, որ հիբրիդային տեխնոլոգիաները կարող են կիրառվել առանց շքեղությանը կամ արտադրողականությանը վնասելու։ Ներքին այրման շարժիչի և էլեկտրաշարժիչի համադրումը բարձրակարգ ընթացքի գրավականն է անկախ նախընտրած ռեժիմից կամ վարելու ոճից։
Նոր ուժային մասը բաղկացած է 2.9-լիտրանոց V6 բենզինային շարժիչից և էլեկտրաշարժիչից։ Հզորության հսկայական պաշարի շնորհիվ նորագույն հիբրիդային տարբերակը գրեթե չի զիջում Flying Spur V8-ին արագություն բացելու ցուցանիշով՝ գերազանցելով 100 կ/ժ արագությունը 4․3 վայրկյանում։
Համակարգի գումարային հզորությունը կազմում է 544 ձիաուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը 750 Ն·մ է։ Դա 96 ձիաուժով ավելի է Bentayga Hybrid ցուցանիշից։ Առավելագույն լիցքավորման դեպքում Flying Spur Odyssean-ը կարող է հաղթահարել ավելի քան 700 կմ։

Եզակի գույներից և հարդարման տարբերակներից բացի Flying Spur Hybrid Odyssean Edition մոդելն ունի նաև բացառիկ սարքավորումներ, որոնց թվում են․
Touring Specification-ը, որը Bentley-ի մշակած վարորդին օժանդակող առաջատար համակարգերի հավաքածու է, որի մեջ մտնում են ադապտիվ կրուիզ վերահսկումը Adaptive Cruise Control, Lane Assist-ը, Safeguard+ անվտանգության համակարգը, գիշերային տեսողության օգնականն ու պրոյեկցիոն դիսփլեյը,
Շարժիչի ծածկոցի վրայի լուսավորված տարբերանշանը՝ թևավոր В տառի տեսքով,
4 դռների լուսադիոդային լուսավորումը, որն արտացոլում են Bentley-ի թևավոր տարբերանշանը գետնի վրա,
Առաստաղի կաշվե պաստառապատումը,
Դռների պանելների կաշվե պաստառապատումը և սրահի հետևի կողային պանելների ձևավորումը ռոմբաձև եռաչափ պատկերներով։
Bentley շրջվող դիսփլյեը,
Սրահի դեկարտիվ լուսավորությունը։

Connected Car ծառայությունները
Flying Spur մոդելն ունի հեռավար կառավարման մի շարք առաջատար և հասնականլի ֆունկցիաներ, որոնք միավորված են My Bentley հավելվածում։
Բենթլի Մոթորսը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը և ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը, և Bentayga-ն։։






