AM
2 Օգոստոս 2021 - 08:19 AMT

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», – ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 2-ին մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Այն վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։«Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։