Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասվում է որոշման մեջ:
Փաշինյանի որոշմամբ՝ Կարապետյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 20-ին։
Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր Փաշինյանի առաջարկությունը՝ ազատելու Կարապետյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Մինչև այդ, ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ևս ստորագրվել էր։






