Փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշումներով մի շարք անձինք են ազատվել աշխատանքից։
Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի։
Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանն ազատվել են փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից։
Լուսինե Դայանն ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։






