Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։
Մինչ այդ վարչապետի որոշմամբ Մկրտչյանն ազատվել էր սոցապ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասվում է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրմանագրով Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-ասվում է հրամանագրում։