AM
3 August 2021 - 09:13 AMT

Փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳՆ ղեկավարի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և, վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի առաջարկությամբ, փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳ նախարարի։

Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանն՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանն՝ էկոնոմիկայի նախարար։

Արդարադատության նախարար է նշանակել Կարեն Անդրեասյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։

Կարեն Անդրեասյանը 2011-16 թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Տիգրան Խաչատրյանը 2019-ի հունիսից էկոնոմիկայի նախարարն էր մինչև 2020-ի նոյեմբերի 26-ը, երբ ազատվեց պաշտոնից։