AM
5 Օգոստոս 2021 - 12:35 AMT

Համայնքապետարան. Մեղրիում կրակոցներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք

Մեղրիի համայնքապետարանը հորդորել է մեղրեցիներին կրակոցներ լսելու դեպքում խուճապի չմատնվել։ Օգոստոսի 10-12-ին, 17-19-ին, 24-ին և 25-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ: