AM
19 March 2009 - 11:29 AMT

Lույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան

Համազգային հայ կրթական – մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան: Անթոլոգիան կազմել – խմբագրել են Համազգային հայ կրթական – մշակութային հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Անթոլոգիայում ընդգրկվել են արձակագիրներ Հրաչյա Սարիբեկյանի, Մհեր Բեյլերյանի, Համբարձում Համբարձումյանի, Ս-ադա Գրիգորյանի, Հարութ Կբեյանի, Արտավազդ Եղիազարյանի, Արամ Պաչյանի, Սարգիս Հովսեփյանի, Նառա Վարդանյանի, Աննա Դավթյանի, Արեգ Ազատյանի, Լիլիթ Կարապետյանի, Մարիամ Ասրիյանի ստեղծագործությունները:
Անթոլոգիայի կազմողների խոսքերով, նրանք այն գրողներն են, որնց ստեղծագործությունը ոչ միայն բնութագրում է ժամանակակից հայ արձակը, այլեւ պայմանավորում վերջինիս զարգացման ուղղությունը: