AM
7 August 2021 - 08:13 AMT

3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Վրաստան-ՀՀ սահմանին

Օգոստոսի 7-ին՝ տեղական ժամանակով 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք։

3.5 մագնիտուդով երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ,:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով։