AM
7 August 2021 - 08:13 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 298 նոր դեպք կա և 5 մահ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231,923-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4641 դեպք կա, այլ պատճառով՝ 1124։

Ապաքինվել է ևս 218 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,043 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5115-ի։

Օգոստոսի 6-ին կատարվել է 6405 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,385,302 թեստ է արվել: