Այսօր Մինսկում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-երկրների Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի առաջին նիստը: Նիստի մասնակիցները կորոշեն համագործակցության առաջնային ուղղությունները` արդյունաբերական անվտանգության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով: Սպասվում է նաեւ, որ նիստի ընթացքում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն իրավա-նորմատիվ բազայի ձեւավորման, անձնակազմի պատրաստման եւ ատեստավորման, տեխնիկական սարքավորումների կիրառման պայմանների ունիֆիկացման, տեղեկատվության փոխանակման կազմակերպման հարցերով: