AM
19 March 2009 - 16:13 AMT

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը ուսումնական դասընթացներ է անցկացրել ԼՂՀ ԱԳՆ աշխատակիցների համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը (AFA) փետրվարի 26 – մարտի 7 ԼՂՀ ԱԳՆ-ում ուսումնական դասընթացներ է անցկացրել երկրի արտաքին քաղաքական գերատեսչության վարչության արդյունավետության բարձրացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է AFA կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը:

Նախագծին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ, նախագահի ապարատի, ԼՂՀ ԱԺ 22 ներկայացուցիչներ: Շոշափվել են հաղորդակցության ոլորտին եւ հակամարտությունների լուծմանն առնչվող հարցեր եւ խնդիրներ: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են բանակցությունների, միջնորդության եւ հաշտության իրականացման հիմունքների հետ: AFA-ն ծրագրում է ընդլայնել ուսումնական կուրսերի շարքը ԼՂՀ կառավարության եւ պետական գերատեսչությունների աշխատակիցների համար: