Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»:
Մինչ նշանակումը Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:






