Երեւանում բացվել է «Իրանի ժամանակակից արվեստը» ցուցահանդեսը: «Այս միջոցառումը նոր կապող օղակ կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերություններում եւ կամրապնդի մեր կապերը»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: «Մենք պարզապես հարեւան երկրներ չենք, մեր մշակութային արմատները սերտորեն միահյուսված են, իսկ ժողովուրդները միավորվելու նոր միջոցներ են գտնում, ինչի մասին վկայում է նաեւ այս ցուցահանդեսը»,- ասել է Թորոսյանը: Ցուցահանդեսի պատվավոր հյուրերի թվում էր, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող, Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբ Օլլահ Բիթարաֆը: