AM
17 August 2021 - 08:18 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 357 նոր դեպք կա և 13 մահ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235,171-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4713 դեպք կա, այլ պատճառով՝ 1138։

Ապաքինվել է ևս 269 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,070 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6250-ի։

Օգոստոսի 16-ին կատարվել է 6584 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,446,731 թեստ է արվել: