AM
10 July 2002 - 13:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի վերջին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նախարարը նշել է նաեւ, որ սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Սակայն պետք չէ ակնկալել, որ միջնորդները հանդես կգան նոր առաջարկներով», – ասել է Գուլիեւը: