ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է Սոչիում տեղի ունեցած «Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում։
23-ամյա երգիչն առաջատար էր մրցույթի հենց առաջին օրից։ Առաջին երկու փուլում նա կատարել է Բեյոնսեի Listen և Արամ MP-3-ի «Կուզես» երգերը, գրում է «Նովոստի Արմենիան»։
Մրցույթի վերջին՝ 3-րդ օրը, նա կատարել է հատուկ իր համար Դավիթ Բադալյանի գրած երգը։
Մրցութային 3 օրվա ընթացքում Սարո Գևորգյանը հավաքել է 267 միավոր՝ 6 միավորով գերազանցելով իր մոտակա մրցակից բուլղարացի Դենիցա Կարասլավովային։