Ապրիլի 1-ից Հայաստանում կսկսվի ՄԱԿ-ի «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների եւ տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագրի իրականացումը: Ծրագիրը, որի իրականացման համար Ճապոնիայի կառավարությունը եւ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային անվտանգության հիմնադրամը Հայաստանում ՄԱԿ-ի գործակալություններին, այն է` ՄԱԿՓԳՀ-ին` ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին (ՄԱԲՀ), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման միջազգային կազմակերպությանը (ՅՈՒՆԻԴՈ) հատկացվել է $2,5 մլՀայաստանում ՄԱԿ-ն իրականացնելու է «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների եւ տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագիրը
Ծրագիրը մշակվել եւ ֆինանսավորման խնդրանքով Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային անվտանգության հիմնադրամին է հանձնվել ՄԱԿՓԳՀ-ի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների համատեղ ջանքերի շնորհիվ: Ծրագրի նպատակն է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի որոշակի համայնքներում աջակցել կարիքավոր ընտանիքներին, նվազեցնել աղքատությունը, նրանց ապահովելով սոցիալական բնակարաններով, միաժամանակ եկամտաբեր բիզնեսների, ֆերմերային գործունեության եւ էներգիայի բազմազան ծառայությունների մատչելիության միջոցով ավելացնել նրանց ինքնաբավությունը: ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամի ծրագիրը կoգնի բարելավելու կարիքավոր ընտանիքների ապրելու պայմանները, առավել բարձրորակ առողջապահական ծառայություններից, կրթական համակարգից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաեւ կաջակցի շահառուների եւ ինքնակառավարման մարմինների կարողունակությունները հզորացնելուն: Այն կապահովի կարիքավոր ընտանիքների ինքնաբավ կենցաղը եւ արժանապատիվ կյանքը` հատկապես Հայաստանում ֆինանսական ճգնաժամի ներկա իրավիճակում:ն, անցկացվելու է 2 տարի: Ծրագիրն իրականացնելու է ՄԱԿ Մարդկային անվտանգության հիմնադրամը: