AM
2 Սեպտեմբեր 2021 - 14:01 AMT

Դասագրքերի վարձավճարները հաստատվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուս.տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիները՝ տարեկան վարձավճարով:

Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուրի համար վարձավճարը սահմանված է 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար: