MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը նախատեսված ժամը 18:30-ին տեղի չի ունեցել` ուղևորները մնացել են օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում խորհուրդ է տրվում չվերթի ժամը ճշտելու համար դիմել ավիաընկերությանը: MyWay-ից հեռախոսազանգերին չեն պատասխանել:






