AM
4 September 2021 - 07:31 AMT

ՀՀ ԳՇ պետը մեկնել է Մոսկվա

Սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Սեպտեմբերի 4-ին պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: