AM
8 September 2021 - 07:52 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել և 15 մահ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 410-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 15 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4954 դեպք կա, այլ պատճառով՝ 1167:

Ապաքինվել է ևս 334 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 230,291 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9998 է։

Սեպտեմբերի 7-ին կատարվել է 6659 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,581,821 թեստ է արվել: