Գործադիրի որոշմամբ սեպտեմբերի 20-ը հայտարարվել է ոչ աշխատանքային։ Այն կտեղափոխվի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին:
Նշվել է, որ սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը, ինչով էլ պայմանավորված է փոփոխությունը։ Այսպիսով քաղաքացիները 4 ոչ աշխատանքային օր կունենան։
Ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:






