Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։ Նրա օգտին քվերակել է քվեարկությանը մասնակցած փաստաբանների 84.3%-ը՝ 1111 փաստաբանից 937-ը կողմ է քվեարկել։
Մյուս թեկնածու Գևորգ Գյոզալյանի օգտին քվերակել է 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ՝ 4 տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում:
ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:






