Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում տեղի կունենա դասական երաժշտության ոլորտում ՀՀ նախագահի մրցանակին հավակնող երիտասարդ կատարողների մրցույթը: Մրցույթին մասնակցում է 11 կատարող, որոնցից մի քանիսը միայն կկարողանան շարունակել պայքարը եզրափակչում` մարտի 24-ին:
2005թ. ի վեր ամեն տարի անցկացվող մրցույթի հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 15-ին ՀՀ նախագահի հաղթողներին մրցանակներ շնորհելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումից հետո: Որպես մրցանակ հաղթողներին կհանձնվեն պատվոգրեր եւ Հայաստանի նախագահի մեդալը, ինչպես նաեւ 2 500 դոլար դրամական պարգեւ:
Հայաստանի նախագահի ամենամյա երիտասարդական մրցանակը հանձնվում է դասական երաժշտության երիտասարդ կատարողներին եւ երգիչներին, գրողներին, գեղանկարիչներին ու կինոյի ասպարեզի մարդկանց: Մրցանակաբաշխությունն անց է կացվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում Պողոսյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբֆինանսական աջակցությամբ: