AM
14 September 2021 - 06:41 AMT

ԱՆ․ Covid-19-ով վարակված հղի է մահացել

ՀՀ-ում գրանցվել է Covid-19-ով վարակված հղի կնոջ մահվան դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Դեպքն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում։ Հղիությունը եղել է 19-20 շաբաթական։

Հիվանդն ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233,105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: