AM
14 Սեպտեմբեր 2021 - 11:23 AMT

Մարիամ Գալստյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Մարիամ Գալստյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 1։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Մարիամ Գալստյանն իրավաբան է, անկուսակցական։