Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին ավագանու նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը:
Ավելի վաղ Սուրեն Էյրամջյանը հայտնել էր առողջական խնդիրների մասին։






