Սեպտեմբերի 18-ին Երևանի Մյասնիկյան-Գայի պողոտա, Ռուբինյանց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով (նախկին 3 գոտու փոխարեն)։
Փոփոխությունը կատարվում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար։






