AM
21 September 2021 - 13:00 AMT

Միրզոյանը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: