Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նորընտիր կաթողիկոս պատրիարքը ստացել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, տեղեկացնում է Սուրբ Աթոռը:
2011թ. մինչ օրս նա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդն է, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախագահ:
Հայ կաթողիկե եկեղեցիներում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին հնչել են եկեղեցիների զանգերը՝ ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության: