AM
29 September 2021 - 09:00 AMT

Մահացել է երգիչ Հայկոն

Մահացել է երգիչ, երգահան Հայկոն՝ Հայկ Հակոբյանը: Այդ մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, գրում է 1lurer.am-ը:

Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց:

2006 թվականին Հայկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. երգիչը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։