Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262,631-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5339 դեպք կա, այլ պատճառով՝ 1211:
Ապաքինվել է ևս 728 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 242,569 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,512 է։
Սեպտեմբերի 30-ին կատարվել է 11,385 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,724,070 թեստ է արվել։